Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Զոդ գյուղի կամրջին. կա զոհ

01 Նոյեմբեր, 2019 17:35
ՃՏՊ Զոդ գյուղի կամրջին. կա զոհ

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Զոդ գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Ս., ծնված 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ ժամը 15:00-ի սահմաններում մահացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին