Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը

01 Նոյեմբեր, 2019 17:10
Պանթեոնում տեղադրվել է Յուրի Վարդանյանի մահարձանը

Նոյեմբերի 1-ին 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի է ունեցել նրա մահարձանի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Յուրի Վարդանյանի մահարձանի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը:

Լեգենդար ծանրորդի մահվան տարելիցի հիշատակի արարողությանը ներկա են եղել նրա հարազատները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Փոխնախարարը, դիմելով ներկաներին, ասել է, որ անժամանակ կյանքից հեռացած մարզիկը 100-ամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում:

« Յուրի Վարդանյան անունը տարիներ շարունակ եղել է ուղենիշ ոչ միայն ծանրամարտի, այլև ամբողջ մարզաշխարհի ներկայացուցիչների համար: Նա օրինակ է եղել այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջ նվաճումների հասնելու և բարձր ցուցանիշներ գրանցելու նպատակ են դրել: Յուրի Վարդանյանի անժամանակ մահը մեծ հարված էր, բայց վստահորեն կարող եմ փաստել, որ նա իր ապրած 62 տարում 100-ամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում: Ցանկանում եմ, որ Յուրի Վարդանյանի օրինակը կրթի հայ մարզիկներին և ապագա չեմպիոններին»,- ասել է Գ. Լոռեցյանը:

Բացի մարզական գործունեությունից, Յուրի Վարդանյանը 2009 թ․ նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական, 2013-ին՝ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, 2014-ից եղել է Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին