Կարևոր իրադարձություններ

Սլավիկ Գալստյանը հաղթեց, Նորայր Հախոյանը պարտություն կրեց. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

01 Նոյեմբեր, 2019 17:07
Սլավիկ Գալստյանը հաղթեց, Նորայր Հախոյանը պարտություն կրեց. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում առայժմ այնքան էլ հաջող հանդես չեն գալիս հայ մարզիկները:

Քիչ առաջ հաղթանակ տոնեց 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Նա 8-0 հաշվով առավելության հասավ հնդիկ ըմբիշ Ռաջիտ Ռաջիտի նկատմամբ: Իսկ ահա 55 կգ քաշային Նորայր Հախոյանը հավասար պայքարում զիջեց ռուսաստանցի Էմին Սեֆերժաևին: Գոտեմարտն ավարտվեց 4-4 հաշվով, սակակ վերջինը միավոր էր վաստակել Սեֆերշաևը և հաղթանակը շնորհվեց նրան:

Մինչ այդ պարտություն էր կրել նաև 87 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը: Նա որակավորման փուլում հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Բաուրժան Մուսսինին, սակայն 1/8 եզրափակչում պարտվեց լեհ Շիմոն Շիմոնովիչին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին