Կարևոր իրադարձություններ

Ես մեղք չեմ գործել, խնդրո´ւմ եմ, թողեք գնամ. Լևոն Երանոսյան

01 Նոյեմբեր, 2019 16:10
Ես մեղք չեմ գործել, խնդրո´ւմ եմ, թողեք գնամ. Լևոն Երանոսյան

Ես խոստացել եմ, կզրուցեմ ձեզ հետ, երբ դատական նիստերը ընթացք ստանան: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը: Հարցին, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, տվեց բացասական պատասխան.

«Ես մեղք չեմ գործել, խնդրո´ւմ եմ, թողեք գնամ»:

Հիշեցնենք՝ Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին