Կարևոր իրադարձություններ

Ուրախ եմ, որ եղել է այդ հարցազրույցը. Զ․Մնացականյանը՝ BBC-ին տված հարցազրույցի մասին

01 Նոյեմբեր, 2019 14:35
Ուրախ եմ, որ եղել է այդ հարցազրույցը. Զ․Մնացականյանը՝ BBC-ին տված հարցազրույցի մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների խնդրանքով արձագանքեց BBC-ին իր տված հարցազրույցի մեկնաբանություններին: Նա նախ հիշեցրեց՝ արդեն խոսել է դրա մասին, ասաց՝ հավելելու բան չունի:

«Ինձ քննադատում են, կան տարբեր մոտեցումներ, մեկնաբանություններ, դրանք հնչել են: Ես շատ ուրախ եմ, որ եղել է այդ հարցազրույցը՝ հաշվի առնելով հեղինակությունը և ծանրությունը, կշիռը, նշանակությունը այդ տիպի հարցազրույցի: Ես գիտակցված գնացել եմ դրան, որովհետև դա լավագույն առիթներից է՝ ներգրավվելու երկխոսության մեջ: Կարելի է ասել՝ ինչո՞ւ այս ստորակետը այն ստորակետից հետո չդրվեց, բայց ես շատ ուրախ եմ, որ այդ հաղորդումը ստացավ բավական լայն ճանաչում Հայաստանում, հուսով եմ՝ այն կշարունակեն դիտել մեր հայրենակիցները»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին