Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Հաջորդ տարվա հուլիսից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կավելանա համապատասխանաբար 6 և 2 անգամ

01 Նոյեմբեր, 2019 13:52
Հաջորդ տարվա հուլիսից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կավելանա համապատասխանաբար 6 և 2 անգամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ծրագրի մասին:

«Շատ կարևոր որոշում ենք ընդունել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այն քաղաքացիներին, ովքեր գրանցման հասցե չունեին, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հասցեներ չունեին, զրկվում էին այդ աջակցությանը դիմելու հնարավորությունից, մենք այժմ այս խոչընդոտն ենք վերացրել, ու քաղաքացիները կարող են գրանցվել տարածքային աջակցման կենտրոնների հասցեում և ստանալ աջակցություն, թղթաբանության խնդիրներն ենք լուծել»,- ասաց նա:

Խոսեց նաև ժողովրդագրական ծրագրերի մասին` դրանց ուղղությամբ աշխատանք են տանում, ավելացումներ են նախատեսվում: Հաջորդ տարվա հուլիսից ավելանալու է նաև երեխաների ծննդյան ինչպես միանվագ, այնպես էլ ամեն ամիս տրամադրվող աջակցության չափը:

«Հուլիսի 1-ից նախատեսում ենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի աճ 18 հզր-ի փոխարեն կդառնա 25500 դրամ, ծրագրի ֆինանսավորումը կավելանա 1 մլրդ դրամով, առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ աջակցությունը 50 և 150 հազար դրամից դարձնել 300 հզր դրամ: Այս ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է 2.5 մլրդ դրամ»,- ներկայացրեց նա:

Բաթոյանը խոսեց նաև բնակարանային աջակցության ծրագրերի մասին, ասաց նաև, որ բարեփոխումներ կիրականացվեն խնամքի ծառայություններում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին