Կարևոր իրադարձություններ

WhatsApp-ով հետևել են 20 երկրի ղեկավարի. ԶԼՄ-ներ

01 Նոյեմբեր, 2019 11:38
WhatsApp-ով հետևել են 20 երկրի ղեկավարի. ԶԼՄ-ներ

Իտալական NSO Group ընկերության ծրագրային ապահովումը կիրառել են WhatsApp-ում: Ծրագրով հետևել են մոտ 20 ղեկավարի, գրում է Reuters-ը:

Facebook-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ և մեղադրել է դրա ղեկավարությանը WhatsApp-ը լրտեսման նպատակով օգտագործելու համար:

Նշվում է, որ NSO Group-ը 1400 բջջային սարքի վրա վերահսկողություն է սահմանել։

Դատական հայցի մեջ նշվում է, որ խոսքը վերաբերում է Վաշինգտոնին դաշնակից երկրներին:

Reuters-ի տվյալներով՝ ցանցահենները գրոհել են Հնդկաստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Մեքսիկայի տարածքում գտնվող հեռախոսային սարքերի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին