Կարևոր իրադարձություններ

Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

01 Նոյեմբեր, 2019 10:40
Հեղինակ՝ Սարգիս Ստեփանյան
Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն

Ռումինիայում հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր  Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այսպիսով՝ Սարգիսը դարձավ աշխարհի արդեն քառակի չեմպիոն: Նա նաև  Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

«Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ես զբաղեցրի առաջին հորիզոնականը։ Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սարգիսը:

 

Լրահոս

Դիտել ավելին