Կարևոր իրադարձություններ

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը սահմանափակվել է

01 Նոյեմբեր, 2019 10:20
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Կոբի-Գուդաուրի հատվածում երթևեկությունը սահմանափակվել է

Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հայտարարությամբ՝ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում կցորդիչով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:

Պարեկային ոստիկանության անձնակազմերը գտնվում են տեղում և կարգավորում անվտանգ երթևեկը։

ՆԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին պահպանել պարեկային ոստիկանության հրահանգներն ու ճանապարհային երթևեկության կանոնները։

Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով ՝ մայրուղու մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

 

Լրահոս

Դիտել ավելին