Կարևոր իրադարձություններ

Պիտանելիության ժամկետը լրացած մսամթերքը հետ են վերցնում, խառնում նորի հետ ու նորից վաճառքի հանում․ «Փաստ»

01 Նոյեմբեր, 2019 09:36
Պիտանելիության ժամկետը լրացած մսամթերքը հետ են վերցնում, խառնում նորի հետ ու նորից վաճառքի հանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ մսամթերք արտադրող մի շարք ընկերություններ խանութներից հետ են վերցնում պիտանելիության ժամկետը լրացած ապրանքները, ապա դրանք խառնում նոր արտադրվող մսամթերքին ու նորից վաճառքի հանում: 

Ահազանգն ինքնին չափազանց մտահոգիչ է: «Փաստը» սկզբի համար հարցումներ է ուղարկելու արտադրողներին, ապա և վաճառակետերին: 

Հետո նաև կզրուցենք ոլորտի փորձագետների հետ: Այս անգամ դիմել ենք «Բարի Սամարացի» ընկերությանը: 

Այս կազմակերպությունից իրենց մասով տեղեկությունը կտրուկ հերքեցին: 

«Ցանկացած սուպերմարկետից ու խանութից հեշտությամբ կարելի է ճշտել ու համոզվել, որ «Բարի Սամարացի» ընկերությունը «վերադարձ» չի ընդունում: Այսպես կոչված վերադարձի ենթակա ողջ ապրանքը հենց խանութներից թափվում է:

«Բարի Սամարացի» ընկերությունը պատասխանատու է իր արտադրանքի որակի համար՝ արտադրությունից մինչև իրացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին