Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Ալավերդու պղնձաձուլարանն էլ ռուսներին անցավ․ «Իրատես»

01 Նոյեմբեր, 2019 09:24
Ալավերդու պղնձաձուլարանն էլ ռուսներին անցավ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է ուղարկել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, ըստ մեր տեղեկությունների, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին:

Տարիներ առաջ Թեղուտի հանքավայրը շահագործելու համար բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց ՎՏԲ-ն «Վալլեքս»-ից պահանջել է գրավադրել նաեւ պղնձաձուլարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը: Այդ ժամանակ, սակայն, «Թեղուտ» ընկերությունը, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, այսինքն՝ ձեռնարկությունը, հսկայական ֆաբրիկան եւ թանկարժեք սարքավորումները չեն եղել, հետեւաբար՝ նրա շուկայական գինը բոլորովին այլ էր, քան ՎՏԲ-ին անցնելուց հետո: Հիմա, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն անցել է բանկին, Ալավերդու պղնձաձուլարանը, փաստորեն, նույնպես բանկի ձեռքում է հայտնվում:

Ստացվում է՝ քիչ չէ «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ իր ենթակառույցներով, արտադրական ֆաբրիկայով, արդեն իսկ ՎՏԲ-ինն է, բանկը մեկ-երկու ամիս առաջ վերցրել է նաեւ պղնձաձուլարանը:

«Որպես այդպիսին՝ նոր ՍՊԸ դեռեւս չի ձեւավորվել: Ճիշտ է, նոր տնօրեն ունի պղնձաձուլարանը՝ Կարեն Ղազարյանն է, բայց այն դեռ կազմակերպման փուլում է: «Էյ-Սի-ՓԻ»-ի հաշվեկշռում միայն ձուլարանը չէր, հետեւաբար ամբողջ տարածքն ու շինությունները չէ, որ բանկին են անցել: Բարեգործական ճաշարանը, մշակույթի տունն ու մի քանի այլ շինություններ շարունակում են «Վալլեքսի» հաշվեկշռում մնալ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին