Կարևոր իրադարձություններ

Ընդդեմ խցանումների. Ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»

01 Նոյեմբեր, 2019 09:56
Ընդդեմ խցանումների. Ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, որի նպատակը պատահարների հետևանքով առաջացող խցանումներից խուսափելն է:

 

Գաղտնիք չէ, որ պատահարների հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածի զգալի մասը փակվում է՝ մինչև ապահովագրական ընկերությունների գործակալների ժամանումը, ինչը խցանումների պատճառ է դառնում:

Կառավարությունն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել և հնարավորություն տալ, որ այն պատահարների դեպքում, երբ վնասվել է միայն գույքը, վարորդները իրավունք ունենան տեսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսել պատահարի հետևանքները և ճանապարհային ոստիկանություն դիմելուց 20 րոպե հետո ճանապարհն ազատել վթարված մեքենաներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին