Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Ինչու փակվեց ՊՆ-ի կողմից մի քանի մլն դոլարի զենքի մատակարարման մրցույթը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»

31 Հոկտեմբեր, 2019 08:54
Ինչու փակվեց ՊՆ-ի կողմից մի քանի մլն դոլարի զենքի մատակարարման մրցույթը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այդ մրցույթին մասնակցած ORSIS ընկերությունը բողոքարկել է փակվելու որոշումը, եւ հարուցվել է քրեական գործ:

Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը ճշտել է, որ ՀՀ ՊՆ կարիքների համար գիշերային եւ օպտիկական սարքեր մատակարարելու նպատակով կազմակերպված մրցույթում ԳՇ-ն առաջարկվել է զինված ուժերին` այդ տեխնիկան մատակարարի «ORSIS» ընկերությունը: Բայց ՊՆ-ում ներքին քննությամբ պարզում են, որ «ORSIS»-ի ներկայացրած սարքավորումները նախատեսված են ոչ թե ռազմական գործողություների, այլ որսորդության համար:

Բացի այդ, պարզվում է, որ գլխավոր շտաբից «ORSIS»-ի ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են գրել` ապահովելու հենց այդ ընկերության առաջնահերթությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս ընկերությունը սերտ առնչություն ունի ՌԴ նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: Այսինքն` ստացվում է, որ մեր ԳՇ-ն ադրբեջանամերձ ընկերության համա՞ր է կանաչ լույս վառում: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանեց. «Իրավիճակով զբաղվում են իրավապահները, ուստի որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին