Կարևոր իրադարձություններ

Կադաստրի կոմիտեի ղեկավարին պաշտոնից ազատելու հարցը կառավարության նիստի օրակարգում է

30 Հոկտեմբեր, 2019 23:05
Կադաստրի կոմիտեի ղեկավարին պաշտոնից ազատելու հարցը կառավարության նիստի օրակարգում է

Կառավարությունը կքննարկի Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը: Պետրոսյանին պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում:

Հիշեցնենք, որ Սարհատ Պետրոսյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու համար։

Սարհատ Պետրոսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի օգոստոսին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին