Կարևոր իրադարձություններ

ՔԿ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 30 տոկոսի չափով պարգևատրումներ են ստանում

30 Հոկտեմբեր, 2019 18:05
 ՔԿ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 30 տոկոսի չափով պարգևատրումներ են ստանում

Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց է, որ ՔԿ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 30 տոկոսի չափով պարգևատրումներ են ստանում: 

«Պարգևատրումը սոցիալական խնդիր չի,  բայց 2019 թվականին մենք քննել ենք 26 հազար  37  քրեական գործ՝ դա 9 ամիսների կտրվածքով, ինչը գերազանցում էր  2017 և 2018  թվականների  ամբողջ ծավալը: 76 քրեական գործ ավելի է դատարան ուղարկվել, բոլոր գործերով ցուցանիշները շատ ավելի բարձր են։ Կարծում եմ՝ սա պետք է ձեզ հուշի, թե ինչ ինտենսիվությամբ են քննիչներն աշխատել»,- ասաց ՔԿ ղեկավարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին