Կարևոր իրադարձություններ

Էրդողանը խոսել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին

30 Հոկտեմբեր, 2019 15:18
Էրդողանը խոսել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել Է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում Է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը:

«Բանաձեւն անօգուտ Է: Թուրքիան այն չի ճանաչի»,-նշել Է Էրդողանը, որի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

 

Լրահոս

Դիտել ավելին