Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ՀՔԾ-ին օգնեց «կծիկը» բացել ու «ջրից չոր դուրս եկավ». «Ժողովուրդ»

30 Հոկտեմբեր, 2019 08:46
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալը ՀՔԾ-ին օգնեց «կծիկը» բացել ու «ջրից չոր դուրս եկավ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար:

Այս քրգործում հիշատակվում են նաեւ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամայանի ու մի շարք այլ բարաձրաստիճան ոստիկանների անունները:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է ՀՔԾ-ն բացել կծիկը: Ըստ իրավապահների շրջանում պտտվող լուրերի` Հովհաննես Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը դուրս եկել հետքի վրա ու կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել:

Եւ, ըստ էության, հաշվի առնելով ՀՔԾ-ին օժանդակելը` Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել: Թամամյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Իմ տեղը հարմար չէ… հետո»`անջատելով հեռախոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին