Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 1-ին կսկսվեն Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումները. «Ժողովուրդ»

30 Հոկտեմբեր, 2019 08:19
Նոյեմբերի 1-ին կսկսվեն Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումները. «Ժողովուրդ»

«Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կա­նանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, և որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրա­յին հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մար­դու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երևան են ժամանելու ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի ղեկավար Մարսելինե Նաուդին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ էրիկ Հելգեսեն, նա­և ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավար Ղանիել Կանջեմին՝ տեղում քննարկե­լու կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները:

«Ժողովուրդ» օրա­թերթի տեղեկություններով՝ եվրոպացիների առաջարկով այս քննարկումը կազմակերպելու բանակցությունները հայ­կական կողմի հետ բավականին երկար են տևել, ի վերջո գտնվել է բոլորին հարմար օրն ու ժամը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին