Կարևոր իրադարձություններ

Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն

29 Հոկտեմբեր, 2019 17:43
Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ. դատախազություն

Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով: Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Բաբաջանյանն այցելել էր հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումից հետո նա հայտարարել էր.

«Եթե ուսումնասիրվի Նաիրի Հունանյանի` ինձ փոխանցված տեղեկությունների խորքը, երանի կտան մեղավորները, որ Մարտի 1-ով վերջանա ամեն ինչ»:

 

Լրահոս

Դիտել ավելին