Կարևոր իրադարձություններ

Նաիրի Հունանյանին տեսակցելու ոչ մի ցանկություն չունեմ. նախարար

29 Հոկտեմբեր, 2019 11:57
Նաիրի Հունանյանին տեսակցելու ոչ մի ցանկություն չունեմ. նախարար

 Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու ցանկություն չունեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Եթե Նաիրի Հունանյանն արժեքավոր տեղեկություններ ունի, ապա դա պետք է հետաքրքրի իրավապահներին, ոչ թե ինձ։ Ես, համենայն դեպս, նրան տեսնելու ոչ մի ցանկություն չունեմ»,–ասաց նա։

 Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի՝ Քրեակատարական և Պրոբացիոն ծառայությունների մերժման վերաբերյալ հարցին, նա հայտնեց, որ  գնահատվել են իրենց գործառույթների շրջանակում և տվել են բացասական եզրակացություն:

Խոսելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարության մասին, թե Նաիրի Հունանյանին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն է դրդել իրականացնել սպանությունները, Բադասյանը պատասխանեց, որ դա իրավապահ մարմինների գործն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին