Կարևոր իրադարձություններ

Ինչպես է նախարար եղած ժամանակ Հրայր Թովմասյանը դե ֆակտո շարունակել զբաղվել ոսկու արդյունահանմամբ. «Ժամանակ»

29 Հոկտեմբեր, 2019 09:26
Ինչպես է նախարար եղած ժամանակ Հրայր Թովմասյանը դե ֆակտո շարունակել զբաղվել ոսկու արդյունահանմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, 2000թ. զբաղեցնելով բնապահպանության փոխնախարարի պաշտոնը, 2000թ. դեկտեմբերի 11-ին հիմնել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն և զբաղվել ոսկու արդյունահանմամբ հիմնականում Մելիքգյուղի և այլ բնակավայրերի հանքավայրերից։

Ուշագրավ է, որ երբ Հրայր Թովմասյանը արդարադատության նախարարի պաշտոնին է նշանակվում, «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Արամ Միրզոյանը, ով միաժամանակ եղել է նաև նույն նախարարության փորձագիտական վարչության պետը։ Այսինքն՝ Հրայր Թովմասյանը ռեգիստրում դե յուրե դադարեցնելով իր մասնակցությունը ոսկու արդյունահանմամբ զբաղվող ՍՊԸ-ում, ղեկավար է նշանակել իր վստահելիներից մեկին, որին իր հետ նաև նախարարություն էր տարել՝ դե ֆակտո շարունակելով ղեկավարել «Մեգո գոլդ»-ը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին