Կարևոր իրադարձություններ

«Արտահոսքի» թեման հանգիստ չի տալիս. «Հրապարակ»

29 Հոկտեմբեր, 2019 08:45
 «Արտահոսքի» թեման հանգիստ չի տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։

«Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», եւ Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին