Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Իշխանության ազդակը ոստիկանությանը. «Ժամանակ»

29 Հոկտեմբեր, 2019 08:23
 Իշխանության ազդակը ոստիկանությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «2020 թվականի բյուջետային նախագծով ոստիկանությանը հատկացվող փողն ավելանում է մոտ կես միլիարդ դրամով: Այդ մասին հայտնի է դարձել նախօրեին խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ընթացքում: Ոստիկանությանը հատկացվող փողի ավելացումը ունի բյուջետային յուրօրինակ ուղերձի իմաստ: Կամ, թերեւս, մի քանի իմաստներ:

Նախ պետք է արձանագրել, որ կառավարությունն այդպիսով շեշտադրում է առաջիկա տարում ոստիկանությանը, այսպես ասած, համարժեք սպասումների ազդակ հղելու անհրաժեշտությունը, ինչը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ քաղաքական համակարգի կայացվածության պայմաններում իշխանության համար, անշուշտ, շատ կարեւոր է դառնում իրավապահ համակարգը: Այս մասին առիթ ունեցել ենք խոսելու, որ քաղաքական հենարանի հարցում չունենալով բյուրեղացվածություն, հետհեղափոխական իրավիճակում իշխանության համար ոստիկանության գործառույթը դառնում է բազմակի կարեւոր, քանի որ բավականին մեծ է նախկին իշխող համակարգի, այսպես ասած, սաբոտաժային ներուժը:

Ըստ այդմ, այստեղ անհրաժեշտ է տնօրինել արձագանքի համարժեք ներուժ, որը պետք է ապահովի ոստիկանությունը: Ընդ որում՝ խնդիրը ամենեւին, այսպես ասած, ուժային, բռնատիրական մեթոդաբանությունը չէ, եւ հակառակը՝ ի վերջո, իրավիճակը այդօրինակ ծայրահեղ անհրաժեշտության չհասցնելու համար է կարեւոր, որ ոստիկանական համակարգը ունենա ժամանակին եւ օրենքի ու իրավունքի շրջանակում խնդիրներին արձագանքելու պատրաստակամություն: Եվ քանի որ նախկին համակարգը ակնհայտորեն բավականին լայն տեղեկատվա-քարոզչական աշխատանք է կատարում նաեւ ոստիկանության ուղղությամբ, իշխանության կոնկրետ ազդակները իրավապահ այդ բլոկին՝ սպասումների դրական միջավայր ձեւավորելու ուղղությամբ, ստանում են քաղաքական նշանակություն, ինչի մի էական արտահայտություն էլ կառավարությունը թերեւս դիտարկել է ոստիկանության ծախսի ավելացումը:

Իհարկե, այստեղ արդեն այլ հարց է, թե դրանով հանդերձ որքանով է ավելանում աշխատանքի էֆեկտիվությունը, եւ սա, անշուշտ, առանձին խոսակցության նյութ է: Մյուս հանգամանքը, որ առկա է այս տիրույթում, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խոշոր հաշվով ենթադրում է, որ ոստիկանությունը եւս պետք է զերծ մնա այդ երեւույթից: Իսկ դա էապես նվազեցնում է համակարգի մոտիվացվածությունը: Գաղտնիք չէ, որ նախկինում համակարգին իշխանությունը մոտիվացրել է կոռուպցիայով, ոչ թե պետական փողով:

Ըստ այդմ՝ ոստիկանությունը ծառայել է ոչ թե պետությանը, այլ իշխող համակարգին: Այդ իմաստով շատ կարեւոր է, որպեսզի ոստիկանությանը առնվազն ֆինանսական տեսանկյունից մոտիվացնի պետությունը, ոչ թե կոռուպցիոն բուրգը: Սա, իհարկե, ամենեւին ոչ ամենավճռորոշ հանգամանքն է համակարգի իրապես ռեֆորմացիայի կարեւոր հարցում, սակայն անշուշտ էական հանգամանքներից եւ ռեֆորմացիայի ելակետերից մեկն է, որից հետո, իհարկե, դարձյալ առաջանում է հաջորդ քայլերի վերաբերյալ առանցքային հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին