Կարևոր իրադարձություններ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք չի մատուցել. «Ժողովուրդ»

29 Հոկտեմբեր, 2019 08:14
Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք չի մատուցել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից:

Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»: Հիշեցնենք, սակայն, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության լիդերն էր համարվում, պարտաճանաչ այցելում էր՝ հարգանքի տուրք մատուցելով, իր գաղափարական հավատարմությունն ի ցույց դնելով: Հիմա դեռեւս քաղաքական շահաբաժիններն այս հարցում հստակ բյուրեղացած չեն, ու Տեր-Պետրոսյանն իր այդ հավատարմությունն ասպարեզ բերելու հիմքերը թերեւս դեռ չունի:

ԱԺ հուշակոթողին, ի դեպ, չի այցելել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց նա, մեր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ին` ժամը 18-18.30 սահմաններում, Եռաբլուր է գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն ասաց. «Սերժ Սարգսյանն այցելել է իր ընկերոջ շիրիմին, իսկ Աժ հուշարձանին գնացել ենք մենք՝ ՀՀԿ-ականներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին