Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը. համախառն ար­տադրանքի ծավալները 2018 թ. համե­մատ նվազել են 4.8 տոկոսով

26 Հոկտեմբեր, 2019 09:20
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը. համախառն ար­տադրանքի ծավալները 2018 թ. համե­մատ նվազել են 4.8 տոկոսով

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում այս տարվա 9 ամիսների ըն­թացքում անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  գյուղատնտեսության համախառն ար­տադրանքի ծավալները այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվակա­նի նույն ժամանակահատվածի համե­մատ, նվազել են 4.8 տոկոսով՝ կազմե­լով 574 մլրդ 429 մլն դրամ:

Նշենք, որ իշխանությունները փոխել են գյու­ղատնտեսական արտադրանքի վերա­բերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, և հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ:

Պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ: Բայց պարզվում է՝ ան­կախ ամեն ինչից՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ին­չը մտահոգիչ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին