Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Ամենաակտիվ և ամենապասիվ գերատեսչությունները՝ օրենսդրական նախաձեռնությունների առումով

26 Հոկտեմբեր, 2019 08:57
«Փաստ». Ամենաակտիվ և ամենապասիվ գերատեսչությունները՝ օրենսդրական նախաձեռնությունների առումով

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft-ում, տարբեր գերատեսչություններ հանրությանն են ներկայացնում իրենց հեղինակած իրավական ակտերի նախագծերը, կազմակերպվում են հանրային առցանց քննարկումներ: 

Արդյունքում հասարակության տարբեր շերտեր կարողանում են դեռևս նախնական փուլում տեղեկանալ, թե օրենսդրական ինչ հնարավոր փոփոխություններ է նախատեսվում կատարել գործող օրենքներում:

Հետաքրքիր է, իհարկե, թե գերատեսչություններից որոնք են առավել ակտիվ հանդես գալիս օրենսդրական նախաձեռնություններով: «Փաստը» կայքում հրապարակված վիճակագրությունից պարզեց, որ կայքում ամենաշատը նախագծեր է ներկայացրել Արդարադատության նախարարությունը՝ 271 նախագիծ: 

Այս կառույցին հաջորդում են ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի նախարարությունները՝ համապատասխանաբար 149, 130 և 126 նախագծով: 

100-ից քիչ նախագծով են հանդես եկել Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները՝ 99, 95, 93 և 90 նախագծերով: 

Կայքում ամենամեծ քանակությամբ նախագծեր տեղադրած 10 պետական մարմինների ցանկը եզրափակում են վարչապետի աշխատակազմը՝ 82, ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ 72 նախագծով:

Միևնույն ժամանակ, այս կայք կատարված այցելությունների քանակի վիճակագրությունը վկայում է, որ այցելությունների քանակը բավական բարձր է, օրինակ՝ այս տարվա օգոստոս և սեպտեմբեր ամիսներին այն հատել է 18 հազարի շեմը: 

Սա վկայում է գերատեսչությունների ներկայացրած նախագծերի նկատմամբ հանրության տարբեր շերտերի աճող հետաքրքրության մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին