Կարևոր իրադարձություններ

«Փաստ». ԵԽԽՎ-ի պատվիրակության փոխարեն բարեկամական խումբ՝ որպես կոմպենսացիա

26 Հոկտեմբեր, 2019 08:49
«Փաստ». ԵԽԽՎ-ի պատվիրակության փոխարեն բարեկամական խումբ՝ որպես կոմպենսացիա

«Օրերս հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել և ողջունել է Ուկրաինայի Ռադայում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորման փաստը։ Խմբի ղեկավարն է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբավորման օդեսացի պատգամավոր, սպորտսմեն Արտյոմ Դմիտրուկը: 

Հավելենք, որ Ուկրաինայի հետ ՀՀ ԱԺ-ի բարեկամական խումբը վերակազմավորվել է 2019 -ի ամռանը, իսկ մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում ևս նման խումբ գոյություն ուներ։ 

Հիշյալ բարեկամական խմբի ղեկավարը Հովհաննես Իգիթյանն է, որն իր պատգամավորական գործունեության ընթացքում շատ հաճախ է հայտնվում ոչ ցանկալի իրավիճակներում։ 

Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, փոխանցել է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում այդքան էլ միակարծիք չեն և դժգոհում են Իգիթյանին այդ բարեկամական խմբի ղեկավարումը վստահելու համար, քանի որ դեռևս վառ են ԵԽԽՎ-ում նրա հակառուսական հայտնի քվեարկության հիշողությունները։ 

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածում, որ Իգիթյանի՝ նման քվեարկության պատճառը կարող էին ուկրաինացի գործընկերները լինել, որոնք նրան խնդրել են չմասնակցել քվեարկությանը։ 

Թերթի տեղեկություններով, Իգիթյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու մասին խոսակցությունները կարծես իրականություն են դառնում, և առաջիկայում դրա մասին արդեն կհրապարակվի պաշտոնապես։ 

Մեր զրուցակցի խոսքերով, բարեկամական այս խմբի ղեկավարումը վստահելով Իգիթյանին՝ իշխանությունները ուզում են կոմպենսացնել ԵԽԽՎ պատվիրակությունից նրա հեռացումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին