Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ»․ Հարկայինն այցելել է պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրատուն

26 Հոկտեմբեր, 2019 08:43
«Հրապարակ»․ Հարկայինն այցելել է պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրատուն

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Ճիշտ այն պահին է հարկայինն այցելել Սեւանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։

Երեկ մեր լրագրողի հետ զրույցում Կարապետյանը չի հերքել ստուգումների փաստը, սակայն բացառել է քաղաքական ենթատեքստը եւ հերքել, թե դա որպես մահակ է օգտագործվում իր գլխին․ «Ստուգումներից մեկն ավարտվել է, մեկն ընթացքի մեջ է, բայց ես դա նորմալ գործընթաց եմ համարում եւ չեմ համարում քաղաքական։ ․․․Միաժամանակ բոլոր օբյեկտներում են ստուգումներ սկսել, ես չեմ գտնում, որ դա հատուկ իմ գործունեությամբ է պայմանավորված։ Եթե միայն մեկը լիներ, ապա կասեի՝ այո»։ Թե ինչ են հայտնաբերել ստուգումների արդյունքում, պատգամավորը տեղյակ չէ

 

Լրահոս

Դիտել ավելին