Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

«168 ժամ». Մոսկվան Երեւանին բողոքի նոտա կհղի՞ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով. պարզաբանում են ՌԴ ԱԳՆ-ից

26 Հոկտեմբեր, 2019 08:27
«168 ժամ». Մոսկվան Երեւանին բողոքի նոտա կհղի՞ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով. պարզաբանում են ՌԴ ԱԳՆ-ից

«168 ժամ» թերթը գրում է. «Մոսկվան Երեւանի հետ շփումների ընթացքում բարձրացնելու է զենքի վաճառքի մրցույթի տապալման թեման: Նախօրեին ռուսական մի քանի առաջատար լրատվամիջոցներ, ինչպես «Ռիա Նովոստի» գործակալությունն ու ՌԲԿ (РБК) հեռուստաալիքի կայքէջը, հայտնեցին, որ Մոսկվան Երեւանին բողոքի նոտա կհղի զենքի վաճառքի մրցույթի տապալման պատռճառով, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը: Հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ սարքերի խոշոր խմբաքանակի՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ, ձեռք բերելու մրցույթ էր հայտարարել, որի հաղթող էր ճանաչվել ռուսական ORSIS ընկերությունը՝ իր հայաստանյան ներկայացուցչությամբ։

Ըստ հաղորդագրության՝ շուտով հայտնի է դարձել, որ մրցույթը փակված է՝ առանց պարզաբանումների։ Օգոստոսին ընկերությունը դիմել է փաստաբանի, որը Հայաստանում ներկայացնում է ընկերության շահերը․ արդյունքում հայց է ներկայացվել։

Բողոքի նոտայում նշվում է նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած՝ ընկերությունն օրենքով փոխհատուցում պետք է վճարի այն բանից հետո, երբ հաղթել է մրցույթը եւ ինքն է հրաժարվել գործարքի կնքումից։ Դավիթ Տոնոյանին, ըստ ռուսական հրապարակումների, կոչ է արվում միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

168.am-ը փորձեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից պարզել, թե արդյո՞ք ՌԴ ԱԳՆ-ն «Մինպրոմտորգի» ղեկավարից ստացել է նման բովանդակությամբ  փաստաթուղթ կամ նամակ եւ պատրաստվո՞ւմ է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին տվյալ խնդրի առնչությամբ:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ ՌԴ ԱԳՆ-ում տեղյակ են այդ խնդրից:

«Այն բարձրացվելու է հայկական կողմի հետ շփումների ընթացքում»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին 168.am-ի հետ զրույցում  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել էր «Ռիա Նովոստիի» հրապարակումը՝ նշելով, որ «Oրսիսի» հետ կապված այս թեման, տարատեսակ անանուն աղբյուրների եւ անհասկանալի մղումների պատճառով, ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին