Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով (տեսանյութ)

25 Հոկտեմբեր, 2019 22:10
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով (տեսանյութ)

Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արարատ-73»-ի մարզիչ Նիկիտա Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

«Ինձ համար, որպես մարդ, ում ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է Նիկիտա Սիմոնյան անունը՝ որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր ծանոթանալ նրա հետ: Կարծում եմ, որ այս շքանշանը շատ դիպուկ բնորոշում է իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ունեցած վաստակը: Խոսքը ֆուտբոլի մասին չէ, քանի որ «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը»,- ասել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին