Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել են

23 Հոկտեմբեր, 2019 20:45
Տիգրան Ավինյանը Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել են

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային, տեղեկացնում է փոխվարչապետի մամուլի գրասենյակը։

Տիգրան Ավինյանը նշել է, որ երկու երկրները տնտեսական ոլորտում զգալի չօգտագործված ներուժ ունեն և անհրաժեշտ է նոր ու հավակնոտ ծրագրերի իրականացմամբ զարկ տալ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը։ Այս առումով ՀՀ փոխվարչապետը կարևորել է նաև երկարատև դադարից հետո այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։

Զրուցակիցները քննարկել են արհեստական բանականության, միկրոչիպերի նախագծման, արբանյակային կապի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները և համաձայնություն ձեռք բերել առավել մանրամասն ուսումնասիրել այս ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու հեռանկարները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակամենաշնորհային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ամրապնդմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին