Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին

23 Հոկտեմբեր, 2019 19:02
Նիկոլ Փաշինյանը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում անդրադարձել է նախարարների աշխատավարձերի բարձրացմանը: Փաշինյանի  խոսքով՝ դա արվել է այն բանի համար, որպեսզի նախարարները «սեղմված վիճակում» չհայտնվեն և ինքնուրույն իրենց պարգեւավճարներ չգրեն։

«Եթե այդ ցուցումն ուղղվել է գաղտնիության ռեժիմով, դա բնավ չի նշանակում, թե այդ ամենն արվել է հասարակությունից գաղտնի»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ նախարարները պետք է արժանի աշխատավարձ ստանան։

Վարչապետը հայտտնել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կբարձրացվեն 200-300 հազար մարդու, այդ թվում պատգամավորների աշխատավարձերը։

«Կբարձրացվեն բոլոր քաղաքացիների աշխատավարձերը, ովքեր 150 հազար դրամից ավելի են ստանում»,- ասել է նա։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին