Կարևոր իրադարձություններ

Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության`դա մարդու իրավունքի խախտում է

23 Հոկտեմբեր, 2019 18:19
Հեղինակ՝ Նունե Ներսիսյան
Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության`դա մարդու իրավունքի խախտում է

Արա Բաբլոյան ` մարդ,ով հազարավոր կյանքեր է փրկել,հազարավոր ընտանիքների ճրագ է վառել,ով իր ամբողջ կյանքում միայն աշխատել և ներդրումներ է ունեցել առողջապահական ոլորտում:Շատ ցավալի է ,որ այսօր աբսուրդի ժանրի մեջ ենք ապրում:Բժշկին հանել վիրահատությունից և տանել հարցաքննության`դա մարդու իրավունքի խախտում է:Այն կարող էր բերել հիվանդի մահվան: Մահվան`որի դեպքում էլի կմեղադրվեր բժիշկը: Անմարդկային, բոլոր տեսակի նորմերից վեր ,աննկարագրելի արարք:Հերթական անգամ իշխանական բռնապետերը ապացուցեցին ,որ մարդու առողջության պետական գնահատականը զրո է:Սա գործնական ապացույց է և
բացարձակ զարմանալու չէ:Չէ որ Արա Բաբլոյանը այսօր մեղադրվում է իշխանությունը յուրացնելու մեջ:Այո իշխանությունը`ինչը ավելի կարևոր է ,քան ասենք փրկել մի երեխայի կյանք: Բայց պարոնայք շատ շուտ եք մոռանում իշխնությունը փողոցում ո՞վ յուրացրեց ,շուտ եք մոռանում ո՞վ փողոցով օրենսդիրը զավթեց հոկտեմբերի 2 ին,մոռանում եք ,որ մենք հիշողության հետ խնդիր չունենք:Համոզված եմ եթե այսօր իրեն մեղադրողներից յուրաքանչյուրը դիմի մեր հարգարժան բժշկին ,նա էլի մեծ սիրով կփրկի նրանց երեխաների կյանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին