Կարևոր իրադարձություններ

Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին

22 Հոկտեմբեր, 2019 23:30
Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա զինված ուժերից. հայտարարել է Պուտինը՝ Էրդողանի հետ 6 ժամ 20 րոպե տևած բանակցությունների ավարտին

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել են 6 ժամ 20 րոպե:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Պուտինը բանակցությունների ավարտին հայտարարել է, որ անհրաժեշտ է լայնամասշտաբ երկխոսություն ծավալել քրդերի և Սիրիայի կառավարության, ինչպես նաև Թուրքիայի միջև:

Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից, անհրաժեշտ է պահպանել երկրի ամբողջականությունը:

«Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության և քրդերի միջև, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»- լրագրողների հետ զրույցում շեշտել է Պուտինը:

 

Լրահոս

Դիտել ավելին