Կարևոր իրադարձություններ

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի. վարչապետ

22 Հոկտեմբեր, 2019 20:30
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի. վարչապետ

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչեւ 5 միլիոն դրամ՝ ներառյալ»,-նշել է վարչապետը

 Ըստ վարչապետի՝ դեբետի վերադարձի գործընթացը կշարունակվի:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Օրինագծով առաջարկվում էր ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին