Կարևոր իրադարձություններ

Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը թույլ կտա գտնել բոլոր հարցերի պատասխանները. Պուտին

22 Հոկտեմբեր, 2019 16:20
Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը թույլ կտա գտնել բոլոր հարցերի պատասխանները. Պուտին

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման առանցքային թեման Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներն են: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները:

Նախքան նեղ կազմով հանդիպմանն անցնելը երկու երկրների առաջնորդները հույս են հայտնել, որ կկարողանան կարգավորել բոլոր հարցերը:

«Ուզում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը, որին հասել ենք վերջին շրջանում, կխաղա իր դերը բոլոր հարցերի կարգավորման գործում և թույլ կտա գտնել բոլոր հարցերի, նույնիսկ ամենաբարդ հարցերի պատասխանները, որոնք կբխեն և´ Թուրքիայի, և´ Ռուսաստանի, և´ տարածաշրջանի երկրների շահերից»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում այսօր ավարտվում է Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված 5-օրյա զինադադարը:

Պաշտոնական Անկարան չի բացառել, որ թուրքական բանակի հարձակումը Սիրիայի հյուսիսում կարող է շարունակվել առաջիկա օրերին:

 

Լրահոս

Դիտել ավելին