Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

22 Հոկտեմբեր, 2019 12:04
Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին եւ Հայաստան ժամանած մի շարք փորձագետների:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ իրականացվող աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով տեխնիկական օժանդակությանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաեւ որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինեգործական եւ կոնյակագործական արտադրանքի բարձր որակի եւ մրցունակության ապահովմանը վերաբերող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին