Կարևոր իրադարձություններ

Վթար Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

22 Հոկտեմբեր, 2019 10:35
Վթար Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Cadillac» և «Nissan Cube» (վարորդ՝ Հարություն Խ.) մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Cube» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդը՝ «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

 

Լրահոս

Դիտել ավելին