Կարևոր իրադարձություններ

Սենսացիոն գտածո. Եգիպտոսում 30 հատ 3 հազար տարեկան սարկոֆագներ են գտել

21 Հոկտեմբեր, 2019 21:35
Սենսացիոն գտածո. Եգիպտոսում 30 հատ 3 հազար տարեկան սարկոֆագներ են գտել

Հնագետները Եգիպտոսում 30 հատ 3 հազար տարեկան սարկոֆագներ են գտել: Ըստ գիտնականների՝ սարկոֆագները պատկանում են փարավոնների տիրապետության ժամանակաշրջանին, ավելի ստույգ՝ մեր թվարկությունից հազար տարի առաջվա շրջանին: Սարկոֆագներում 23 տղամարդու, 5 կնոջ և 5 երեխայի դիեր են: Որոշակի վերականգնման աշխատանքներից հետո սարկոֆագները կտեղափոխվեն Գիզայում կառուցվող Մեծ Եգիպտոսի թանգարան, որը բացվելու է հաջորդ տարի: Այս գտածոն Եգիպտոսի պատմական հնությունների նախարարությունը համարում է սենսացիոն, այն ամենախոշորներից և կարևորագույններից մեկն է:

Ինչպես հաղորդում է BBC-ն, սարկոֆագներից բացի, նույն տարածքում բացահայտվել է նաև, այսպես կոչված, «տնտեսական զոնա», որտեղ 3 հազար տարի առաջ գործել են փայտագործական և կավագործական արհեստանոցներ: Մասնագետների խոսքերով՝ այդ տարածքը կապված է եղել այն ժամանակների «հուղարկավորությունների բիզնեսի» հետ:
 

Լրահոս

Դիտել ավելին