Կարևոր իրադարձություններ

Արգելել «Ջոկերի» ցուցադրությունը՝ «Շիրլի-Միրլի» ֆիլմից գրագողության պատճառով

21 Հոկտեմբեր, 2019 20:25
Արգելել «Ջոկերի» ցուցադրությունը՝ «Շիրլի-Միրլի» ֆիլմից գրագողության պատճառով

Ռուսաստանի մի բնակիչ պաշտոնական բողոք է ներկայացրել Մշակույթի նախարարություն՝ պահանջելով արգելել «Ջոկեր» ֆիլմի ցուցադրությունը։

Ինչպես հայտնում է life.ru-ն, Ջոկերի դերակատարի հագուստն ամբողջովին կրկնօրինակում է Արմեն Ջիգարխանյանի մարմնավորած կերպարը «Շիրլի-Միրլի» կատակերգության մեջ։ Այս նմանությունը նկատել է Լիլիանա Պերտենավան և պահանջել է հետ կանչել ամերիկյան ֆիլմի վարձակալության վկայագիրը։

Պահանջի վերջում նա գրել է․ «Արգելե՛լ ժապավենի հրապարակային ցուցադրությունը, այն պարունակում է տեղեկություն, որն արգելվում է ՌԴ օրենսդրությամբ»։
 

Լրահոս

Դիտել ավելին