Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

21 Հոկտեմբեր, 2019 18:23
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»: 

 

Լրահոս

Դիտել ավելին