Կարևոր իրադարձություններ

Դաղստանի ճանապարհներին «հայկական» մեքենաների բում է

21 Հոկտեմբեր, 2019 15:57
Դաղստանի ճանապարհներին «հայկական» մեքենաների բում է

Вести Дагестан հաղորդաշարը պատմել է Դաղստանի քաղաքների փողոցներում մեծ թվով հայկական համարանիշներով ավտոմեքենաների հայտնվելու մասին:

Նշվում է, որ Դաղստանում Հայաստանից ձեռք բերված ավտոմեքենաների բումի հիմնական պատճառը էժան գինն է: Հայաստանում մեքենա գնելիս դաղստանցիները ստիպված չեն վճարել մաքսազերծման համար, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են Եվրասիական տնտեսական միությունում:

Դաղստանցի Ամիրը, որը Հայաստանում գնել է միկրոավտոբուս, հաղորդման թղթակցի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հիմնականում իր մեքենան կանգնեցրել են՝ պարզելու համար, թե որքան է այն արժեցել:

Այնուամենայնիվ, հաղորդման ընթացքում վարորդներին զգուշացվում է, որ օտարերկրյա համարանիշներով մեքենայով կատարված խախտումների համար պատժից խուսափել չի ստացվի, տուգանքը կհասցեագրվի մեքենայի սեփականատիրոջը և կհանձնվի վերջինիս սահմանը հատելիս:

 

Լրահոս

Դիտել ավելին