Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան

20 Հոկտեմբեր, 2019 20:48
Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, թե հրդեհ է ծագել երեկվա հրավառության հետևանքով:

«Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։

Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին կարող եմ տեղեկացնել, որ հրավառության ժամանակ ԱԻՆ-ի ստորաբաժանումները հսկողություն են իրականացրել տեղերում, և ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով»,- գրել է Կարապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին