Կարևոր իրադարձություններ

Քրդերը հայտարարել են, որ թուրքական բանակի հարձակման հետևանքով 16 գրոհային է զոհվել

20 Հոկտեմբեր, 2019 18:07
Քրդերը հայտարարել են, որ թուրքական բանակի հարձակման հետևանքով 16 գրոհային է զոհվել

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորման ջոկատները կիրակի հայտնել են Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հարձակումների հետևանքով 16 զինվորականի մահվան մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, զորամիավորման մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական բանակը, չնայած հայտարարված հրադադարին, հարվածներ է հասցրել քրդական ջոկատների դիրքերի ուղղությամբ Ռաս էլ Այն քաղաքում, ինչի հետևանքով էլ գրոհայիններ են զոհվել, ևս երեքը վիրավորվել են:

Թուրքիան և ԱՄՆ-ն հինգշաբթի պայմանավորվել էին, որ Անկարան հինգ օրով կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, որպեսզի քրդական ինքնապաշտպանական ուժերը հնարավորություն ունենան հեռանալ սահմանամերձ գոտու 30 կմ տարածությամբ ձգվող շրջանից:

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարը հայտնել է, որ դա վերաբերում է միայն Ռաս էլ Այն և Թել Աբյադ քաղաքներին, որը կազմում է քրդերի վերահսկողության տակ գտնվող սահմանամերձ տարածքի մեկ երրորդը: Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հաստատել է այդ տվյալները՝ նշելով, որ մյուս շրջանների հարցով Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունների հետ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին