Կարևոր իրադարձություններ

Մինսկում Բելառուսը ֆաշիզմից պաշտպանած հայերի մասին գիրք է լույս տեսել

20 Հոկտեմբեր, 2019 18:01
Մինսկում Բելառուսը ֆաշիզմից պաշտպանած հայերի մասին գիրք է լույս տեսել

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է «Հայ մարտիկները Բելառուսի համար մղվող մարտերում (1941-1944թթ.)» պատմագիտական ​ հրապարակման շնորհանդեսը:

«Գրքում առանցքային տեղն առաջին անգամ զբաղեցնում են Բելառուսի տարածքում զոհված և հողին հանձնված, անհայտ կորած 3429 հայ զինվորների ի մի բերված կենսագրական տվյալները: Առանձնացված է Բրեստ ամրոցի պաշտպան հայերի ցուցակը: Այդ ցուցակում 101 մարդու անուն է զետեղված: Գրքում ներառված են 654 պարտիզանների և ընդհատակում գործող անձանց մասին անհատականացված տվյալներ»,- հայտնում է Беларусь сегодня-ն:

Նշվում է, որ գրքում տեղ են գտել Բելառուսում ռազմական սխրանքների և ծառայությունների համար պարգևատրված ավելի քան երկու հազար հայերի պարգևատրման թերթիկներ, երեսուն ականավոր հրամանատարների, Խորհրդային ​​Միության տասնհինգ հերոսների, Փառքի շքանշանի հայկական ծագմամբ երկու ասպետների մասին հակիրճ կենսագրական ակնարկներ:

Բացի այդ, հրապարակումը ներառում է առանձին ակնարկներ նվիրված Վորոշիլովի անվան Վիտեբսկյան 51-րդ հրաձգային գվարդիական դիվիզիային (ձևավորվել է Հայաստանում), ինչպես նաև «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան պատմությունը, որը ձևավորվել է 1943 թվականին Հայ առաքելական եկեղեցու կոչով: Երկու ստորաբաժանումներն էլ 1944 թվականի ամռանը մասնակցել են Բելառուսի ազատագրմանը:

Նախագծի ղեկավարը հայագիտական ​​հետազոտությունների զարգացման և աջակցության АНИВ հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանն է:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին