Կարևոր իրադարձություններ

ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը

20 Հոկտեմբեր, 2019 17:19
ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Գյումրու ռազմական կայազորում անցկացվել են ՌԴ զինված ուժերի կապի զորքերի կազմավորման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում։

Դրան մասնակցել են Ռուսաստանի և Հայաստանի կապի զորքերի  մասնագետներ, զորամիավորման հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, ՌԴ և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատանի բանակայիններ և զինծառայողների ընտանիքների անդամներ։

Ինչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, կապավորները ներկայացրել են ժամանակակից տեխնիկա և կապի միջոցներ։

Տոնական միջոցառումն ավարտվել է հանդիսավոր համերգով և այն զինծառայողների պարգևատրումով, որոնք աչքի են ընկել հոկտեմբերի 1-14-ը ՀՀ ԶՈՒ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված հայ-ռուսական  երկկողմ գումարտակային զորավարժության ընթացքում։

 

Լրահոս

Դիտել ավելին