Կարևոր իրադարձություններ

Քութայիսում ընդդեմ ռուսական ներկայացման ցույց է անցկացվել

20 Հոկտեմբեր, 2019 16:45
Քութայիսում ընդդեմ ռուսական ներկայացման ցույց է անցկացվել

Վրաստանի Քութայիս քաղաքում փոքրաթիվ մարդկանց կողմից անցկացվել է բողոքի ցույց ընդդեմ քաղաքի՝ Մեսխիշվիլիի անվան թատրոնում ռուսական ներկայացման բեմադրման։ Այս մասին լուրերը հասել են ռուսական մամուլի ուշադրությանը։

Մոտ 20 մարդ է դուրս եկել ցույցին՝ դեմ հանդես գալու այդ թատրոնում ռուսական թատերախմբի կողմից բեմադրված «У Никитских ворот» ներկայացմանը։ Նրանք բողոքել են առհասարակ ռուսական թատերախմբի՝ Վրաստանում և մասնավորապես Քութայիսում ելույթ ունենալու կապակցությամբ։

Թատրոնի ղեկավարը, սակայն, չի ընդունել բողոքները և հայտարարել է, որ պետք չէ թատերական գործունեությունը խառնել քաղաքականության հետ։ Նա հայտարարել է, որ իրենք փորձում են բարեկամական կապեր ստեղծել բոլոր եվրոպական թատրոնների հետ, այդ թվում և ռուսականների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին