Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների

20 Հոկտեմբեր, 2019 15:27
Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների

Վրաստանի հարավում կայծակը սպանել է հովվին ու նրա տասնյակ ոչխարներին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը` վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:

Աղբյուրի փոխանցմամբ` վրացի սահմանապահները հովվի դին հայտնաբերել են Սամեբա գյուղից ոչ հեռու` Հայաստանի սահմանին մոտ:

Հովվի դիակի մոտ հայտնաբերվել է նաև տասնյակ սատկած ոչխարներ:

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները: Նախնական տվյալներով` տղամարդը մահացել է կայծակի հարվածից:
 

Լրահոս

Դիտել ավելին