Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում Mercedes-ը բախվել է բետոնե սյանն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր

20 Հոկտեմբեր, 2019 15:07
Արագածոտնում Mercedes-ը բախվել է բետոնե սյանն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։15-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 65-ամյա Մկրտիչ Լամբարյանը իր վարած Mercedes մակնիշի 85 PP 808 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 92 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրին տեղադրված բետոնե հիմքով ժամանակավոր ճանապարհային նշանին և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Մ. Լամբարյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ 

 
 

Լրահոս

Դիտել ավելին