Կարևոր իրադարձություններ

Կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք, որը չի համապատասխանում իրականությանը

20 Հոկտեմբեր, 2019 11:41
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք, որը չի համապատասխանում իրականությանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել`  հերքելով տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները խնամքի տնից դուրս են մնալու:
«Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը:
«Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: Սա նշանակում է նույն տեղում, նույն մարդկանց համար խնամք կազմակերպել, ներգրավելով նաև նոր ներդրումներ:ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ նախապես հանդիպման ժամանակ փոխնախարարը տեղեկացրել է, որ ընտրված կազմակերպության համար պայման կսահմանվի, որ աշխատակազմ ընտրելիս առաջնահերթություն տան ՊՈԱԿ-ի աշխատակիցներին:Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,- գրել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին